Ջենիֆեր Լոպեսի համերգը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։
Համերգի ընթացքում վճարումները լինելու են միայն անկանխիկ՝ բանկային քարտերով։
Համերգի տարածում նաև կլինի MIR քարտերով վճարելու հնարավորություն։
Տարածքում տեղադրված կլինեն cash-in տերմինալներ` կանխիկ գումարը քարտին մուտք անելու համար՝ միայն հայկական քարտերի և ՀՀ դրամի համար։
Մենք խորհուրդ ենք տալիս կրել հարմարավետ կոշիկներ, արևապաշտպան գլխարկ, բաճկոն կամ սվիտեր՝ զով երեկոների համար, իսկ տեղումների դեպքում՝ անձրևանոց։
Տոմսերի վաճառքի մասին տեղեկատվությունը կարող եք գտնել կայքի հիմնական էջում։
Համերգի կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում տոմսերի կորստի կամ գողության համար։ Ֆիզիկական տոմսը անհրաժեշտ է խնամքով պահել մինչև միջոցառման օրը:
ԿԱՐԵՎՈՐ. QR կոդը թույլ է տալիս մուտք գործել միջոցառման տարածք միայն մեկ անգամ: Ձեր պարտականությունն է հոգալ դրա մասին և խուսափել դրա կրկնօրինակումից: Մի հրապարակեք այն սոցիալական ցանցերում, մի տպեք անվստահելի վայրերում և հեռու պահեք կողմնակի անձանցից։
Համերգի ընթացքում ձեր անվտանգությունն ապահովելու համար կգործեն անվտանգության խիստ միջոցներ: Թեև հստակ մանրամասները չեն կարող հրապարակվել, խնդրում ենք հետևել ստորև նշված ուղեցույցին՝
Մուտքի գործընթացն արագացնելու համար խորհուրդ է տրվում չբերել մեծ պայուսակներ կամ ճամպրուկներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշ իրերով մուտքն արգելված է: Խնդրում ենք մանրամասն ծանոթանալ չթույլատրվող իրերի ցանկին:
Խնդրում ենք ծանոթանալ ստորև ներկայացված ցանկին։
Չթույլատրվող իրեր՝
Որևէ իր գտնելու կամ կորցնելու դեպքում կարող եք դիմել տեղի անվտանգության աշխատակիցներին։
Տոմսերի վերադարձի համար կարող եք դիմել այն ընկերություններին, ում միջոցով գնել եք տոմսը։
Մասնավոր ավտոմեքենաների համար կայանում նախատեսված չէ։ Խորհուրդ ենք տալիս օգտվել երթուղային տաքսիից կամ հանրային տրանսպորտից։